Մենք առաջարկում ենք կորպորատիվ իրավաբանական ծառայություններ բոլոր տեսակի բիզնեսների համար՝ օգնելով համապատասխանել իրավական պահանջներին և լուծել առաջադրված խնդիրները:
Մեր թիմը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ.
Իրավաբանական անձանց (ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային) գրանցում, վերակազմակերպում և լուծարում
Կազմակերպությունների կանոնադրական և ներքին փաստաթղթերի կազմում և փոփոխում
Բաժնետիրական համաձայնագրերի կազմում և ստուգում
Իրավաբանական աջակցություն բաժնետիրական կառուցվածքի մշակման հարցում
Կորպորատիվ կառավարման ոլորտում ներքին կանոնակարգերի պատրաստում
Իրավաբանական խորհրդատվություն կորպորատիվ իրավունքի ոլորտում:
Մեր թիմը ունի Միաձուլումների և ձեռքբերումների (M&A) և համալիր իրավաբանական ստուգման (Legal due diligence) խոշոր նախագծերի հաջող իրականացման մեծ փորձ՝ բանկային, հեռահաղորդակցության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Մենք նաև առաջարկում ենք աջակցություն M&A ամբողջ գործընթացի ընթացքում՝ ներառյալ բանակցությունների վարում և համաձայնագրերի մշակում, կարգավորող մարմինների թույլտվությունների ստացում և գործարքի կնքում:
Մեր ծառայությունները M&A և համալիր իրավաբանական ստուգման ոլորտում ներառում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
M&A
Ակտիվների գնման պայմանագրեր
Բաժնետոմսերի գնման պայմանագրեր
Առանձնացում և բաժանում
Legal Due Diligence
Կորպորատիվ փաստաթղթերի ուսումնասիրություն
Պայմանագրերի դիտարկում
Մտավոր սեփականության իրավունքների դիտարկում
Լիցենզիաների դիտարկում
Աշխատանքային պայմանագրերի ուսումնասիրություն
Դատական վեճերի ուսումնասիրություն
Բնապահպանական նորմերի և պարտավորությունների համապատասխանության դիտարկում
Մենք մատուցում ենք համապարփակ իրավաբանական խորհրդատվական ծառայություններ աշխատանքային իրավունքի ոլորտում տարբեր բնագավառներում:
Եթե դուք գործատու եք, ում աշխատանքային օրենսդրության հարցերում անհրաժեշտ է աջակցության, կամ աշխատող, ով աշխատանքային հարաբերություններում իր իրավունքների պաշտպանության կարիք ունի, մեր իրավաբանները պատրաստ են աջակցել ձեզ:
Մեր ծառայությունները ներառում են.
Աշխատանքային պայմանագրերի կազմում և ստուգում
Գործատուի ներքին իրավական ակտերի մշակում (ներքին աշխատանքային կանոնակարգ, անձնական տվյալների, գաղտնի տեղեկատվության մշակման կանոնակարգ և այլն)
Ներկայացուցչություն աշխատանքի պայմանների վերաբերյալ բանակցություններում
Աշխատանքային իրավունքի ոլորտում իրավաբանական խորհրդատվություն:
Հաշվի առնելով այսօրվա կյանքի իրողությունները, իմիգրացիոն ոլորտում աջակցությունը դարձել է կրկնակի ակտուալ:
Մեր ընկերությունը աջակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց իմիգրացիոն օրենսդրության ոլորտում, տրամադրելով խորհրդատվություն և աջակցություն ներգաղթի տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում.
Հայաստանում տարբեր տեսակի կացության կարգավիճակ ստանալու հարցում իրավաբանական աջակցություն
Հայաստանում աշխատանքի թույլտվություն ստանալու հարցում իրավաբանական աջակցություն
Իրավաբանական աջակցություն ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում
Իրավաբանական խորհրդատվություն իմիգրացիոն իրավունքի ոլորտում:
Մտավոր սեփականությունը հաճախ բիզնեսի հիմնական ակտիվն է: Մենք ձգտում ենք օգնել մեր հաճախորդներին առավելագույնս պաշտպանել իրենց մտավոր սեփականությունը՝ նվազագույնի հասցնելով վերջինիս խախտման հետ կապված ռիսկերը:
Մենք տրամադրում ենք համապարփակ իրավաբանական ծառայություններ մտավոր սեփականության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ.
Ապրանքային նշանի պահպանունակության ստուգում
Ապրանքային նշանի գրանցում
Ապրանքային նշանների լիցենզավորման և օտարման պայմանագրեր
Հեղինակային իրավունքների լիցենզավորման և օտարման պայմանագրեր
Առևտրային գաղտնիքի պաշտպանության քաղաքականության մշակում և իրականացում
M&A և ֆինանսավորման գործարքներում մտավոր սեփականության համապարփակ ստուգում
Մտավոր սեփականության իրավունքների լիցենզավորում և օտարում
Հեռուստահաղորդումների, ֆիլմերի, գովազդի և այլ տեսալսողական ստեղծագործությունների արտադրության պայմանագրերի կազմում
Իրավաբանական խորհրդատվություն մտավոր սեփականության ոլորտում:
Իրավաբանական աութսորս ծառայությունները ընկերությունների համար արդյունավետ և խնայողական միջոց են իրենց ծանրաբեռնվածությունը կառավարելու և իրենց հիմնական գործունեության վրա կենտրոնանալու համար՝ միաժամանակ նվազեցնելով գործառնական ծախսերը:
Տարբեր ոլորտների ընկերությունների իրավաբանական սպասարկան հարցում մեր թիմի մեծ փորձի հիման վրա մենք առաջարկում ենք ձեր ընկերության ընթացիկ գործունեության իրավաբանական աջակցության ամբողջական փաթեթ, որը ներառում է.
Պայմանագրերի, համաձայնագրերի և այլ իրավական փաստաթղթերի կազմում և ստուգում
Իրավաբանական աջակցություն հաճախորդների և մատակարարների հետ բանակցություններում
Աշխատանքային իրավունքի ոլորտում իրավաբանական աջակցություն, որն ընդգրկում է աշխատանքի ողջ գործընթացը
Ձեր ընկերության ներքին կանոնակարգերի մշակում (տվյալների պաշտպանության, փաստաթղթաշրջանառության կանոնակարգ և այլն)
Իրավաբանական աջակցություն պետական և կարգավորող մարմինների հետ հարաբերություններում
Խորհրդատվություն ձեր ընկերության գործունեության ոլորտում օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ
Իրավաբանական օգնություն ձեր աշխատողների իմիգրացիայի հարցում (աջակցություն աշխատանքի թույլտվություն, կացության կարգավիճակի, աշխատանքի ձևակերպման և այլ հարցերում):
Սպորտի և ժամանցի ոլորտները յուրահատուկ են և պահանջում են հատուկ իրավաբանական գիտելիքներ: Մեր փորձառու թիմը տրամադրում է համապարփակ իրավաբանական ծառայություններ սպորտային իրավունքի, ինչպես նաև ժամանցի ինդուստրիայի հետ կապված հարցերի վերաբերյալ:
Սպորտի ոլորտում մեր իրավաբանական ծառայությունները ներառում են.
Պայմանագրային բանակցություններ և պայմանագրերի մշակում
Ակումբների, մարզիկների, մարզիչների և ոլորտի այլ պրոֆեսիոնալների շահերի ներկայացում բանակցությունների և պայմանագրերի մշակման ընթացքում՝ ներառյալ աշխատանքային պայմանագրերը, գովազդային պայմանագրերը, լիցենզիոն պայմանագրերը և այլն:
Վեճերի լուծում
Իրավաբանական օգնություն և ներկայացուցչություն ներպետական և միջազգային սպորտային ֆեդերացիաների վեճերի լուծման մարմիններում և սպորտային արբիտրաժային դատարաններում:
Սպորտի ոլորտում իրավաբանական խորհրդատվություն
Սպորտային կազմակերպությունների իրավաբանական աջակցություն
Ժամանցի ինդուստրիայի ոլորտում մեր իրավաբանական ծառայությունները ներառում են.
Լիցենզավորում և պայմանագրեր
Իրավաբանական աջակցություն հաճախորդներին մտավոր սեփականության իրավունքների ձեռք բերման և պաշտպանության հարցում, ներառյալ հեղինակային իրավունքները և ապրանքային նշանները: Մենք նաև օգնում ենք մեր հաճախորդներին լիցենզիոն, գովազդային և այլ պայմանագրերի բանակցությունների և կազմման ընթացքում
Տաղանդների ներկայացուցչություն
Մեր մասնագետները ապահովում են արտիստների և տվյալ բնագավառի այլ գործիչների իրավաբանական ներկայացուցչությունը իրենց կարիերայի բոլոր ասպեկտներում՝ ներառյալ պայմանագրային բանակցությունները, գովազդային գործարքները և նրանց բիզնեսի հետ կապված այլ հարցեր:
Միջոցառումներ
Մեր մասնագետները տրամադրում են իրավական աջակցություն միջոցառումների կազմակերպիչներին, պրոդյուսերներին և ոլորտի այլ մասնագետներին անհրաժեշտ թույլտվություններ և լիցենզիաներ ստանալում, պայմանագրեր կազմելու, ինչպես նաև կիրառելի նորմերի և կանոնակարգերի պահպանման վերաբերյալ հարցերում: