Մենք ոգևորված ենք Ջեմմայի նման փորձառու միջազգային իրավաբանի ներգրավվմանը մեր թիմին: Ջեմման ունի ավելի քան 13 տարվա մասնագիտական փորձ, այդ թվում որպես խորհրդատու KPMG և Deloitte ընկերություններում Ռուսաստանում և Հայաստանում, և որպես խոշոր ընկերությունների իրավաբան այդ երկու երկրներում:
Ջեմմայի փորձը ներառում է խորհրդատվություն կորպորատիվ, աշխատանքային, պայմանագրային և իրավունքի այլ ոլորտների վերաբերյալ: Ջեմման ունի միջազգային կրթության ոլորտում աշխատանքի յուրահատուկ փորձ։ Ներկայումս նա աջակցում է մի շարք կրթական և ոչ առևտրային նախագծերի ՝ որպես խորհրդատու: Ջեմման ակտիվ նախաձեռնություն է ցուցաբերում աշխատանքի և կրթության ոլորտում օրենսդրական բարելափոխումներին աջակցելու հարցում:
Ջեմման ստացել է Միջազգային մասնավոր իրավունքի մագիստրոսի կոչում Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, ինչպես նաև իրավագիտության մագիստրոսի կոչում Ռուսաստանի միջազգային իրավաբանական և բիզնես կրթության Pericles իրավունքի կենտրոնում:
Ջեմման ունի մի շարք հավաստագրեր Երեխաների պաշտպանության և ուսումնական հաստատությունների իրավական կառավարման ոլորտում:
Մեզ հաճելի է շփվել մեր հաճախորդների հետ և կիսվել օգտակար տեղեկատվությամբ։
+374 55 33 34 35